Զելենսկին՝ Ղրիմի ազատագրման մասին
816
Երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2022 թ., 00:48
![]() Ղրիմի ազատագրման գործողությունն արդեն «սկսվել է մարդկանց գիտակցության մեջ», ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական TF1 և LCI հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ «Գործողությունն ինքնին դեռ չի սկսվել։ Երբ այն սկսվի, դուք անպայման կիմանաք: Ես կարծում եմ, որ Ղրիմի վերանվաճումն սկսվել է մարդկանց գիտակցության մեջ, և դա շատ կարևոր է։ Մեր ներքին ցանկության մեջ, սրա նկատմամբ վերաբերմունքի միասնության մեջ։ Ոչ միայն «Ղրիմը Ուկրաինա է» բառերով։ Սա բավարար չէ՝ պետք է պատրաստ լինել գնալու, քանի որ ոչ ոք հենց այնպես չի հրաժարվի Ղրիմից։ Վերանվաճումը միշտ սկսվում է հասարակությունից, ցանկությունից ու պատրաստակամությունից։ Ուստի ես կարծում եմ, որ կա սկիզբ»,- ասել է Զելենսկին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
