Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, դեպի լավն է». Վլադիմիր Պուտին

947
Կիրակի, 18 դեկտեմբերի, 2022 թ., 23:42
«Այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, դեպի լավն է». Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ բոլոր փոփոխությունները, որոնք այժմ տեղի են ունենում Ռուսաստանում և աշխարհում, «տանում են դեպի լավը»։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Ռուսաստանի երեխաների և երիտասարդների շարժման առաջին համագումարի մասնակիցների առջև։

«Այսօր մեծ փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն Ռուսաստանում, այլ ամբողջ աշխարհը փոխվում է։ Ես կարծում եմ, որ դրանք փոփոխություններ են դեպի լավը»,- ասել է նա։

Պուտինը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը «կկարողանա աշխարհն ավելի արդար դարձնել իր գործերի, գործողությունների, վճռականության և, միևնույն ժամանակ, մտադրությունների, ծրագրերի և սկզբունքների բաց լինելու միջոցով»։