Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակմամբ առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ

949
Կիրակի, 18 դեկտեմբերի, 2022 թ., 17:30
Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակմամբ առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ մտահոգված է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ ստեղծված իրավիճակով և կոչ է արել լուծել այն։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ պոնտիֆիկոսն ասել է Սուրբ Պետրոսի հրապարակում՝ իր ավանդական կիրակնօրյա ուղերձում։

«Ինձ մտահոգում է Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը: Ինձ հատկապես անհանգստացնում է բնակչության ծանր հումանիտար վիճակը, որը կարող է էլ ավելի վատթարանալ ձմռանը: Բոլոր կողմերին խնդրում եմ պատասխանատվություն ստանձնել և պարտավորվել գտնել խաղաղ լուծումներ՝ ի շահ ժողովրդի»,- ասել է պոնտիֆիկոսը։

Հիշեցնենք՝ շաբաթվա սկզբին մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել էին որպես բնապահպաններ, փակել են Լաչինի միջանցքը։ Դա Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն էև այժմ շրջափակման մեջ է 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա: