Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է հնարավորինս շուտ վերականգնվի». Գերմանիայի ՄԻՊ

943
Շաբաթ, 17 դեկտեմբերի, 2022 թ., 14:18
«Ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է հնարավորինս շուտ վերականգնվի». Գերմանիայի ՄԻՊ

Գերմանիայի Դաշնային կառավարության Մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար Լուիզա Ամթսբերգը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է հնարավորինս շուտ վերականգնվի, հակառակ դեպքում մեծանում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար լուրջ մարդասիրական հետևանքների վտանգը: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները պետք է անհապաղ ուշադրության արժանանան»: