Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ձերբակալվել է Արայիկ Հարությունյանը

1075
Շաբաթ, 17 դեկտեմբերի, 2022 թ., 13:00
Ձերբակալվել է Արայիկ Հարությունյանը

Ձերբակալվել է Հայաստանի ռազմական հետախուզության նախկին պետերից մեկը։ Ինչպես «Սպուտնիկ Արմենիա»-ին հաջողվել է պարզել իրավապահ մարմիններից, 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն է ձերբակալվել՝ 2021 թվականի մայիսին Ադրբեջանի ԶՈւ՝ Գեղարքունիք ներթափանցելու քրեական գործով մեղադրյալը։

2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտ ադրբեջանական զինուժի ներթափանցման ժամանակ Հարությունյանը ղեկավարում էր 2-րդ կորպուսը, և այդ տարածքները գտնվում էին այս ստորաբաժանման պատասխանատվության գոտում։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ հրամանատարներից մեկի անգործության պատճառով ադրբեջանցի զինվորականները կարողացել են հատել Գեղարքունիքի սահմանը և մարտական դիրքեր հաստատել Հայաստանի ինքնիշխան տարածքում։