Իրանում մեկ դեռահաս մահապատժի է դատապարտվել, մյուսն սպասում է իր վճռին
![]() 17-ամյա իրանցի ցուցարար Սոնա Շարիֆին երկրի դատարանը մեղադրել է «Աստծո դեմ պատերազմ մղելու մեջ», գրում է Bild-ը։ Իշխանությունների տվյալներով՝ աղջկան նկատել են «Մոլոտովի կոկտեյլներ պատրաստելիս» և «գրաֆիտ նկարելիս»։ Այժմ Շարիֆիին մահապատիժ է սպառնում։ Մինչ դատավճռի հրապարակումը, աղջիկը գրեթե մեկ ամիս անցկացրել է բանտում։ Իրավապաշտպանների խոսքով՝ Սոնյան դաժան ծեծի է ենթարկվել կալանավորման ընթացքում։ 15-ամյա Ամիր Հոսեյն Ռահիմին նույնպես սպասում է իր դատավճռին։ Ցույցը ցրելու ժամանակ դեռահասը վիրավորվել է ոստիկանների կողմից, սակայն նրա վերքից փամփուշտը մինչ օրս չի հեռացվել, ասում է մայրը։ Նրա խոսքով՝ Ամիրին բանտում խոշտանգում են։ Նրա ազատ արձակման համար Իրանի իշխանությունները գրավ են սահմանել մոտ 11,5 հազար եվրոյի չափով, սակայն ընտանիքը հնարավորություն չունի այդ գումարը հայթայթել։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
