Վարչապետը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
![]() Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: «Ստեղծված իրավիճակը այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել: Ընդ որում, այն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով: Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումները քրոնիկ բնույթ են կրում և խախտումները հետևյալն են՝ հայտարարության 1-ին կետում արձանագրվում է ԼՂ հակամարտության գոտում կրակի ու ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին: Ի հեճուկս այս արձանագրման, Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել՝ սկսած 2020թ. դեկտեմբերի 13-ից: 2022թ. մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ներխուժել են ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների գոտի և մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ: Նմանատիպ ռազմական գործողություններ տեղի են ունեցել նաև դրանից առաջ և հետո՝ ԼՂ-ում: Եռակողմ հայտարարության առաջին կետի կոպտագույն խախտում է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիան՝ 2021թ. մայիսի 11-ի, 2021թ. նոյեմբերի 14-ի և 2022թ. սեպտեմբերի 13-ի սադրանքների հետևանքով: Առաջին կետի դրույթների ոտնահարում է նաև հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները՝ սահմանի երկայնքով...»: Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի շարունակական պնդումները, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարութան կոպտագույն խախտում է: «Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև հայտարարության 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերը: Ադրբեջանը մինչև այժմ պահում է և հրաժարվում է ՀՀ-ին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց»: Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից վերոնշյալ պարտավորությունների խախտումները միջազգային պատճաշ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը: Պիտի արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
