Ֆրանսիայի ԱԳՆ-ն ներկայացրել է Մակրոնի և Զելենսկու զրույցի մանրամասները
837
Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 19:12
![]() Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի վերաբերյալ իր խաղաղության ծրագիրը։ Ֆրանսիացի նախարարը նշել է, որ երկու պետությունների ղեկավարները «երկար զրույց են ունեցել» դեկտեմբերի 11-ի երեկոյան։ «Նրանք քննարկել են Զելենսկու խաղաղության ծրագիրը, որը ներկայացված էր G20-ում։ Քննարկել են դրա պայմանները»,- ասաց նա: Ավելի վաղ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ Ֆրանսիան լրացուցիչ 76,5 մլն եվրո կուղարկի Ուկրաինա՝ այս ձմռանը էլեկտրաէներգիա ապահովելու համար։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Ֆրանսիան 2022 թվականի սկզբից Ուկրաինային արդեն հատկացրել է 151,5 մլն եվրո, իսկ մոտ ապագայում կավելացնի 48,5 մլն եվրո։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
