Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Լաոսը փակել է երկինքը ռուսական ինքնաթիռների համար

937
Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 21:24
Լաոսը փակել է երկինքը ռուսական ինքնաթիռների համար

Լաոսի ավիացիոն իշխանությունները հրաժարվում են հաստատել ռուսական «Աերոֆլոտ»-ի՝ իր տարածքով թռչելու հայտը։ Այդ պատճառով ռուսական ավիաընկերությունը ստիպված է Boeing 737-800-ով թռիչքներ իրականացնել Վլադիվոստոկից Բանգկոկ երկարացված երթուղիով և միջանկյալ կանգառով՝ լիցքավորման համար, գրում է Moscow Times-ը։

Յոթ ժամի փոխարեն թռիչքը տևում է մոտ տասներկու ժամ։ Այդ պատճառով ուղևորները բախվում են ուշացումների, թռիչքների հետաձգման և կապի կորստի:

Ռուսական ավիափոխադրողը բանակցում է այս հարցի շուրջ և ակնկալում է դրական արդյունք։