Խաղաղապահները ճանապարհը փակած ադրբեջանցիներին վերջնաժամկետ են տվել
801
Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 23:24
![]() «Բաղրամյան 26» թելեգրամ-ալիքի Արցախի աղբյուրները հայտնում են, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքն ապօրինի փակած ադրբեջանցիներին ժամանակ են տվել մինչև վաղը՝ օրվա երկրորդ կեսը՝ ինքնուրույն ապաշրջափակելու ճանապարհը։ Հակառակ դեպքում խաղաղապահները կբացեն ճանապարհը և ուժի կիրառմամբ կվերականգնեն երթևեկությունը։ Այս մասին խաղաղապահներն անուղղակի տեղեկացրել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիներին, որպեսզի նրանք զերծ մնան միջանցքի ապաշրջափակման ինքնուրույն գործողություններից։ «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԼՂՀ հրամանատարությունը վրդովված է ադրբեջանցիների լկտի պահվածքից և սադրիչ գործողություններից, որոնց նպատակն առաջին հերթին խաղաղապահներին վարկաբեկելն է»,- գրել է ալիքը։ Աղբյուրը` «Բաղրամյան 26» թելեգրամ-ալիք |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
