«Բաքվում ի՜նչ խոշտանգումների պետք է ենթարկած լինեն հայ գերուն, որ ծնողին խնդրի փրկել իրեն». Թագուհի Թովմասյան
![]() ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվում ի՜նչ խոշտանգումների պետք է ենթարկած լինեն հայ գերուն, որ ծնողին խնդրի փրկել իրեն և ազատել մահից․ պաշտոնական Բաքվի անմարդկայնությունը որևէ բարոյական սահման չունի։ 2020 թվականի նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանը, ահազանգել է, որ գերեվարված Վիգեն Էուլջեքյանը ենթարկվում է ծեծի, խոշտանգումների, անմարդկային և դաժան վերաբերմունքի և ունի հրատապ օգնության կարիք։ 1 շաբաթ առաջ էլ Վիգենի հետ խոսել է մայրը։ Վերջինս պնդում է, որ որդու կյանքին վտանգ է սպառնում, քանի որ հիվանդ է և հրաժարվում է սնունդ ընդունել․ Վիգենը 95 կգ էր, ապօրինի բանտարկության ընթացքում դարձել է 45 կգ: Հեռախոսազրույցի ընթացքում որդին խնդրել է մորը փրկել իրեն, ազատել մահից։ Ադրբեջանական այս հանցագործություններն ամբողջությամբ խախտում են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի կոնվենցիայով ամրագրված արգելքները։ Մասնավորապես՝ Կոնվենցիայում արձանագրված է, որ Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած ակտը կամ անգործությունը, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նաև բժշկական օգնությունը, որ կպահանջի նրանց առողջական վիճակը։ Օրական հիմնական կերաբաժինն իր որակով, քանակով, բազմազանությամբ պետք է բավարար լինի այն բանի համար, որպեսզի պահպանվի ռազմագերիների առողջության բարվոք վիճակը, և թույլ չտրվեն նրանց քաշի կորուստ կամ երևույթներ՝ կապված սննդի անբավարար լինելու հետ: - Պահանջել եմ հստակ քայլեր և թիրախային գնահատական հայ գերի Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ, - Խնդրել եմ իրենց ուժերի առավելագույնը ներդնել հայ ռազմագերիների հայրենադարձման գործընթացը հնարավորինս շուտ իրականացնելու նպատակով՝ դաժան, անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից նրանց ձերբազատելու համար, - խնդրել եմ միջնորդել իմ և Վահե Էուլջեքյանի հեռախոսային զրույցի կազմակերպմանը։ Միջազգային կառույցներին ևս մեկ անգամ ահազանգում եմ՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձումը Ժնևյան կոնվենցիայով սահմանված պարտավորություն է Ադրբեջանի համար, որի իրականացման համար ձևավորվել է միջազգային հանրության ուղիղ միջամտության հրատապ անհրաժեշտությունը՝ ի պաշտպանություն հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի։ Գործե՛ք, քանի դեռ շատ ուշ չէ»։ Աղբյուրը` Թագուհի Թովմասյան |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
