Վրաստանը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները. Մոսկվայի արձագանքը
![]() Վրաստանը չի նախատեսում մոտ ապագայում վերականգնել Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները, նախօրեին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով երկրի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն։ Բացի այդ, Աբաշիձեն մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մտադրության մասին։ «Մենք գիտենք, որ Մոսկվան քննարկում է մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի պարզեցման հարցը։ Այս կապակցությամբ հիշեցնեմ, որ դեռ 2011 թվականին Վրաստանը վերացրել է վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար, և այդ ռեժիմը պահպանվել է առ այսօր։ Այսինքն, Վրաստան այցելելու համար ՌԴ քաղաքացիներին վիզա պետք չէ։ Ինչ վերաբերում է ուղիղ չվերթների վերսկսմանը, ապա այս հարցն այժմ մեր օրակարգում չէ»,- ասել է Աբաշիձեն։ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթներ իրականացնելուց Վրաստանի հրաժարմանը Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը պատասխանել է, որ վաղուց ժամանակն է, որ Վրաստանը վերսկսի կանոնավոր չվերթները Ռուսաստանի հետ։ «Ափսոս, որ Վրաստանի ղեկավարությունը չի կարող քաջություն հավաքել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններն ու ուղիղ թռիչքները ապաշրջափակելու համար։ Վաղուց ժամանակն է…»,- ասել է Գավրիլովը։ Երկու երկրների միջև ուղիղ չվերթները չեղարկվել են 2019 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ Վրաստանում հակառուսական ցույցերի պատճառով: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
