Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանցի «լրագրողների» սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Շուշիի հարակից հատվածում». Տ. Աբրահամյան

964
Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ., 14:36
«Ադրբեջանցի «լրագրողների» սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Շուշիի հարակից հատվածում». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանցի «լրագրողների», իսկ իրականում՝ հատուկ ծառայությունների մասնակցությամբ, սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Հայաստանն Արցախին կապող երթուղու Շուշիի հարակից հատվածում։
Ինչպես մի շաբաթ առաջ, այնպես էլ այսօր, ադրբեջանցի «լրագրողները» փորձել են «լուսաբանման» նպատակով փակել ճանապարհը և ռուս խաղաղապահների հետ քաշքշուկի մեջ մտնել։
Ռուս խաղաղապահները ժամանակին կանխել են ադրբեջանական շոուն և նրանց դուրս բերել Շուշիի հարակից հատվածով անցնող ճանապարհից»: