Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Բոլոր նորմալ երկրներում Նիկոլը վաղուց իշխանությունից հեռացած կլիներ». Աշոտյան

548
Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ., 10:06
«Բոլոր նորմալ երկրներում Նիկոլը վաղուց իշխանությունից հեռացած կլիներ». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ.

❗Ընդդիմությունը սրբազան կով չի, որին չի կարելի քննադատել, բայց ընդդիմությունը նաև քավության նոխազ չի, որ մատաղ անելով ոմանց մեղքերը մաքրենք:
❗Հայաստանում իրավիճակը դասական չի, սա սյուրռեալիստական իրավիճակ է:
❗Բոլոր նորմալ երկրներում Նիկոլը վաղուց իշխանությունից հեռացած կլիներ:
❗Ընդդիմության՝ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած գործընթացները միտված էին կանխելու այսօրվա աղետները:
❗Մենք բեմից չէինք խոսում, բայց պնդում էինք, պետք է կանխենք աղետը, չստացվեց:
❗Ինձնից լավ տիտղոսային ընդդիմության սխալները ոչ-ոք չգիտի:
❗Ակնհայտ էր, որ դաշինքները նախընտրական էին, հետընտրական չէին:
❗Հովհարային ընդդիմություն, սակայն, չեն «աշխատում», ընդդիմադիր լինում են միշտ»: