Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

ՊՎԾ-ն մտել է Քրեակատարողական ծառայություն. Փաշինյանից հրահանգ կա. «Ժողովուրդ»

354
Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ., 09:42
ՊՎԾ-ն մտել է Քրեակատարողական ծառայություն. Փաշինյանից հրահանգ կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը մտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: Մեր իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել Պետական վերահսկողության ծառայությանը մանրազնին ուսումնասիրել ծառայության ոլորտը:

Եվ, ահա, ՊՎԾ աշխատակիցները զննում են Հայաստանի բանտերի փաստաթղթերը, ուսումնասիրում տարբեր պայմանագրեր, փոխանցումներ, զարտուղի գումարների հնարավոր մուտքերը, որպեսզի հասկանան՝ նոր ծառայության պետ Սերգեյ Ատոմյանից հետո ինչ է փոխվել բանտերում: Օրերս գրել էինք, որ սև ամպեր են կուտակվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին: Ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել, որի առիթով սկսվել է գործընթաց»:

Մանրամասները՝ թերթի համարում: