Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ.

«Ալեն Սիմոնյանի եղբոր տնօրինած ընկերությունը ձմռան ցրտին ավտոճանապարհ է նորոգում». Ոսկան Սարգսյան

409
Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ., 02:06
«Ալեն Սիմոնյանի եղբոր տնօրինած ընկերությունը ձմռան ցրտին ավտոճանապարհ է նորոգում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Ալեն Սիմոնյանի եղբոր տնօրինած ընկերությունը ձմռան ցրտին ավտոճանապարհ է նորոգում

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 14-ին, Դիլիջանում օդի ջերմաստիճանը զրոյից 2,5 աստիճան ցածր էր։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի տնօրինած «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը Դիլիջան քաղաքում, միջպետական ավտոճանապարհին նորոգման աշխատանքներ էր կատարում, էքսկավատորը քանդում էր վերանորոգվող կամրջի հողը, բանվորները ցրտին ճանապարհի եզրաքարեր էին շարում։ Ըստ ճանապարհային դեպարտամենտի՝ միջպետական ավտոճանապարհի մոտ 5 կմ երկարությամբ հատվածում նորոգման աշխատանքներ կատարելու համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ մեկ միլիարդ դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև այս տարեվերջ, սակայն ակնհայտ է, որ մինչև տարեվերջ այդ աշխատանքները չեն կարող ավարտվել․ ասֆալտապատման գործը կիսատ է , ճանապարհի եզրաքարերը շատ տեղերում տեղադրված չեն, դրանք թափված են ճանապարհի կողքին, վերանորոգվող կամրջում հողային աշխատանքներ են կատարվում։ Իջևան-Երևան միկրոավտոբուսային երթուղու վարորդներից մեկը լրագրողիս հայտնեց, որ վերանորոգվող հատվածում ասֆալտի շերտը երկու անգամ քերել են, նորից փռել։ Նա հավելեց, որ ինքը 2 տարի առաջ Մոսկվայում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ վարել է բեռնատարներ, որոնք պատկանել են այլ ընկերության, այդ բեռնատարները «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը ներգրավել է Դիլիջանում ճանապարհի նորոգմանը։ «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը Տավուշի մարզի գյուղերից բանվորներ է ներգրավել, որոնք Դիլիջանում կատարում են ճանապարհի եզրաքարերի տեղադրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք ասֆալտ շատ են սիրում, 2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի մերձավորներն ասֆալտապատման գործեր են անում։

2020թ․ մարտի 18-ին հիմնադրված «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը ճանապարհաշինական բազում ծրագրեր է իրականացնում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան