ՊՊԾ-ն կառանձնանա ԱԱԾ-ից ու կդառնա վարչապետին ենթակա մարմին
![]() Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում ներկայացվող փոփոխությունների և լրացումների փաթեթը: Հիշեցնենք՝ առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես վարչապետին ենթակա մարմին: ՊՊԾ ղեկավարին կնշանակի վարչապետը, իսկ նրա տեղակալին՝ նախագահը: Նախագծով խմբագրվում են նաև Հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ այս դրույթները վերաբերելու են միայն գործող և ապագա վարչապետներին ու նախագահներին: Ըստ դրույթների՝ պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետների դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո վերջինների համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ: Առաջարկվում է պաշտոնավարման ընթացքում պետական պահպանություն տրամադրել նաև ԱԺ նախագահի հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին: |
«Համայնքապետերը բնակիչներին խաբում են, թե Փաշինյանը պարբերաբար այցելում է առաջնագիծ». Նաիրի Հոխիկյան
11700:24«Հորդորում եմ՝ Ձեզ զուսպ պահել ու չափերը չանցնել». Նորայր Նորիկյան
851Երեկ, 17:42«Բանակը դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ». Արտակ Զաքարյան
840Երեկ, 17:30«Միայն այս կերպ կարող ենք մեր պայքարը շարունակել». Հակոբ Հակոբյան
847Երեկ, 17:12«Պատրոն Դավոն» կալանավորվել է
794Երեկ, 17:00«Երեխուս շիրմին կպցնելու եմ՝ նիկոլականների մուտքն արգելվում է». զոհվածի հայր (տեսանյութ)
708Երեկ, 16:42