ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել
![]() ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել. «Հաշվի առնելով, որ մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվորեն միակողմանի տեղեկատվություն է տարածվում է․ Վանեսքեհյանի վերաբերյալ քրեական վարույթների առնչությամբ, ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում հանրությանը տեղեկացնել հետևյալը։ ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված վարույթի շրջանակներում տվյալներ են առկա այն մասին, որ 2022թ․ նոյեմբերի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ՕԿԿ-ից լռության կանոնների խախտման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության և Արաբկիրի բաժնի աշխատակիցները ժամանել են Երևան քաղաքի Սարմեն փողոցի համապատասխան հասցե, որտեղ նկատել են, որ երկու քաղաքացի միմյանց փոխադարձ հարվածներ են հասցնում և հնչեցնում են սեռական բնույթի հայհոյանքներ: Քաղաքացիներից մեկը ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցներին հարվածներ է հասցրել և պոկել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի համազգեստին ամրակցված տեսախցիկը։ Նշված անձը՝ է. Վանեսքեհյանը, տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին և ձերբակալվել՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական, վարութային գործողությունների, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Զննության են ենթարկվել ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների ծառայողական համազգեստներին ամրակցված տեսախցիկների՝ քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները և կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնցում առկա են Է․Վանեսքեհյանի կողմից ՀՀ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու և առերևույթ բռնություն գործադրելու հանգամանքների մասին տվյալներ։ 20.11.2022թ․, բավարարելով ներկայացված միջնորդությունը, քրեական վարույթի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշում է կայացրել՝ Է․ Վանեսքեհյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրան ներկայացվել է մեղադրանք: 21.11.2022թ. բժշկական կենտրոնից Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է տեղեկանք՝ այնտեղ տեղափոխված Է․Վանեսքեհյանի ինքնազգացողության վատացման, դրանով պայմանավորված՝ հիվանդի անկողնային ռեժիմի խախտման անհնարինության մասին, որի պայմաններում որոշում է կայացվել՝ ձերբակալված Է․Վանեսքեհյանին ազատ արձակելու մասին: 05.12.2022թ․ որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալ Է.Վանեսքեհյանին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, և 06.12.2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Բացի այդ, 2022թ․ նոյեմբերի 19-ին փաստաբանից հաղորդում է ստացվել՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից իր վստահորդ Է. Վանեսքեհյանին խոշտանգման ենթարկելու մասին, որի արդյունքում վերջինս բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել և ընդունվել բուժհաստատություն ստացիոնար բուժման: Դեպքի առթիվ 2022թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ: Է․ Վանեսքեհյանը ճանաչվել է տուժող, ոստիկանությունից պահանջվել են անհրաժեշտ վերաբերելի տվյալներն ու տեղեկությունները, որոնք դեռևս չեն ստացվել։ Այս վարույթով ևս նախաքննությունը շարունակվում է»։ Աղբյուրը` ՀՀ քննչական կոմիտե |
«Շատ պիտի սիրես հայրենիքդ, որ մի որդուդ կորցնելուց հետո մեջդ ուժ գտնես երկրորդին կյանք պարգևելու». Արամ Գևորգյան
8200:18Լենին, Իրան, Ադրբեջան, գինեկոլոգ Սասուն, չարիքի իշխանություն. Արգիշտի Կիվիրյանի հարցազրույցը (տեսանյութ)
154Երեկ, 23:36«Դոգը ինձնից փող ա պահանջել՝ 150 հազար դոլար, որ չհաչա». Արզաքանցյան (տեսանյութ)
169Երեկ, 23:30Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է համածառայակիցը
169Երեկ, 23:24«Հաագայում ներկայացված քարտեզում նշված են ՀՀ օկուպացված հատվածները. արդյո՞ք այստեղ բոլոր կորուստներն են». Գ. Հարությունյան (լուսանկար)
248Երեկ, 22:48«Նույն ձեռագիրն ենք տեսնում մեր որդու և 15 զինվորների մահվան պարագայում»․ հրդեհից մահացած Պալյան Պողոսյանի ծնողներ (լուսանկար, տեսանյութ)
276Երեկ, 22:30