Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը

1021
Ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ., 17:24
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է քննարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը։ «Մեզ մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: ԼՂ կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի հիմնական խնդիրը: Ցավոք սրտի, մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը ուշադրություն է հրավիրեց վերջերս տեղի ունեցած «Լաչինի միջանցքի փակման» վրա։