Նոր փոփոխությամբ ՊՊԾ պետն ԱԱԾ տնօրենին և Ոստիկանապետին հավասար աշխատավարձ կստանա. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին և դուրս կբերվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից: Այս պարագայում վարչապետին նոր լիազորություն է տրվելու, և ՊՊԾ պետ առաջադրելու իրավասություն հենց Նիկոլ Փաշինյանն է ունենալու: Տեղեկացանք, որ փոփոխության արդյունքում կբարձրանա նաև ՊՊԾ պետի և նրա տեղակալների աշխատավարձը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր թիկնազորի և ղեկավարի աշխատավարձը բարձրացնում է: Բանն այն է, որ այժմ, երբ Պետական պահպանության ծառայությունը հանդիսանում է ԱԱԾ-ի մաս, պետը ստանում է Ազգային ժողովի պատգամավորին, մարզպետին, դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին, քրեակատարողական ծառայության պետին հավասար աշխատավարձ (661 հազար 400 դրամ՝ հարկերը ներառյալ): Մանրամասները՝ թերթի համարում: |
«Հայաստանի ապագան եկել է՝ խաղամոլության և թմրամոլության ռեկորդներով». Ոսկան Սարգսյան
10503:12«Տոնավաճառի սեփականատերն ամսական 36 միլիոն տեղի փող է հավաքել». Հովսեփ Կուբատյան
16900:06Սպասվում է ձյուն և մառախուղ (լուսանկար)
176Երեկ, 23:48Խաղաղապահները մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Արցախ
175Երեկ, 23:42«Լեռնային Ղարաբաղ. կյանքը շրջափակման մեջ»․ Osservatoria Balcani e Caucaso-ի հոդվածը
211Երեկ, 23:36Ինչպիսին կլինի եղանակը փետրվարին (տեսանյութ)
200Երեկ, 22:42