Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Կալանավորված դատավոր Ալեքսանյանը հրաժարվում է ցուցմունք տալ. «Ժողովուրդ»

300
Ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ., 09:12
Կալանավորված դատավոր Ալեքսանյանը հրաժարվում է ցուցմունք տալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ 1,5 ամիս է, ինչ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը գտնվում է կալանքի տակ: Մեր տեղեկությունների համաձայն՝ կալանավորումից հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչները մի քանի անգամ այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի հարցաքննեն դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, սակայն դատավորը միշտ հրաժարվել է ցուցմունք տալուց: Ասել է թե՝ քրեական վարույթով ուրշագրավ իրավիճակ է. մեղադրյալ դատավորը հրաժարվում է քրեական վարույթով որևէ ցուցմունք տալ, քննիչներն էլ անիմաստ գնում-գալիս են կալանավայր:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21-ին կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար, և դատավորի օգնականը, որը հետագայում ազատ արձակվեց»:

Մանրամասները՝ թերթի համարում: