ԵՄ-ն չի ճանաչի Ուկրաինայի բռնազավթված շրջաններում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տրված ռուսական անձնագրերը
![]() ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինայի բռնազավթված տարածքներում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում տրված ռուսական անձնագրերը չճանաչելու մասին որոշումը։ Այս մասին ասվում է հինգշաբթի օրը ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ «Խորհուրդն այսօր հաստատել է Ուկրաինայում և Վրաստանում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերը (անձնագրեր-խմբ.) չճանաչելու մասին որոշումը»,- ասվում է հրատարակության մեջ։ Կազմակերպությունը պարզաբանում է, որ որոշումը կայացվել է «ԴԺՀ»-ի, «ԼԺՀ»-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչներին Ռուսաստանի Դաշնության կողմից արտասահմանյան անձնագրեր տրամադրելու կապակցությամբ։ «Դա վերաբերում է նաև Ռուսաստանի կողմից վրացական տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը»,- ասվում է փաստաթղթում։ Դրանում ընդգծվում է, որ «այդ տարածքներում տրված ռուսական անձնագրերը օրինական չեն ճանաչվի վիզա ստանալու և Շենգենյան գոտի մուտք գործելու համար»։ 2014 թվականին ԵՄ երկրները նմանատիպ պրակտիկա են կիրառել Ղրիմի հետ կապված։ |
Բաքուն արձագանքել է Միրզոյանին
3211:00Արարատ Միրզոյանը Գերմանիայի Կանցլերի խորհրդականի հետ քննարկել է Լաչինի միջանցքը բացելու հարցը
2510:36Բուք, ձյուն, մերկասառույց. իրավիճակն ավտոճանապարհներին
4609:36Գերմանիայի ԱԳՆ-ն՝ դիտորդական առաքելության մասին
89Երեկ, 22:42Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
101Երեկ, 21:24Հայաստանը՝ որպես առաջնահերթություն, Սիրիա կուղարկի սնունդ
100Երեկ, 21:00