Հրապարակի կրպակի ապամոնտաժումը Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզչության հերթական արարն էր
![]() Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տարածել Հրապարակի առևտրային կրպակի ապամոնտաժումից՝ տեղեկացնելով, որ «բացառություններ չկան. քաղաքի տեսքն աղճատող ամեն ինչ նույն վերջն է ունենալու»: Այնուհետ տեսանյութ տարածեց քաղաքապետարանը, հաղորդագրությամբ հանդես եկավ ԿԳՄՍՆ-ը՝ նշելով, որ Հանրապետության հրապարակում ապամոնտաժվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն աղավաղող կրպակը: Ասում են՝ Հրապարակի կրպակի ապամոնտաժումը Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզչության հերթական արարն էր: Կրպակի ապամոնտաժմանը ֆեյսբուքյան էջում խորիմաստ գրառմամբ անդրադարձել է նաև Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնն զբաղեցնող Հովսեփ Կուբատյանը. «Ինչ մեղքս թաքցնեմ, մենք չկարողացանք ապամոնտաժել այստեղ տնգած այլանդակությունը, հիմնականում որոշ կառույցների դիմադրության պատճառով: Թեման արձագանք է գտել նաև համացանցում: |
Ձյուն, մառախուղ. եղանակն՝ առաջիկայում (լուսանկար)
6308:30«Քարտեզը կոչվում է «Դեպի Սուրբ երկիր» և թվագրվում է 1200-1259 թթ». Խաժակ Սիրեկանյան (լուսանկար)
9203:12«Մեր ժողովուրդը կյանքն ընկալում է մանկամիտ ընթերցողի դիտանկյունից». Կարեն Անտաշյան
7602:06«Երրորդ երկրի տարածքը ևս կդառնա Իրանի ծանր հարձակման օրինական թիրախը». Փույա Հոսսեինի (տեսանյութ)
9201:36«Էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ խիստ վտանգավոր թշնամի է». Վարդան Ոսկանյան
9701:18«Ինչպե՞ս հնարավորինս անցնցում ազատագրել Հայաստանը թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմից». Կարեն Վրթանեսյան
8900:48