Պուտինը՝ զորահավաքի երկրորդ ալիքի մասին
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ լրացուցիչ զորահավաքի կարիք չկա։ Այս մասին երկրի ղեկավարն ասել է Մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպմանը։ «Մոբիլիզացիոն լրացուցիչ միջոցառումների մասին խոսակցություններն ուղղակի իմաստ չունեն, այսօր պետությունը և Պաշտպանության նախարարությունը դրա կարիքը չունի»,- ասաց նա։ Նախագահը նաև հավելել է, որ 300 հազար մոբիլիզացվածներից միայն կեսն է գտնվում օպերատիվ գոտում, իսկ 77 հազար մարդ՝ մարտական ստորաբաժանումներում։ Մնացած մոբիլիզացվածները, ըստ նրա, «երկրորդ կամ երրորդ գծում են և ըստ էության, կատարում են պաշտպանության գործառույթը»։ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիան սկսվել է սեպտեմբերի 21-ին։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այնուհետ հայտարարեց, որ ծառայության կկանչվի 300 հազար մարդ, առաջին հերթին նրանք, ովքեր ունեն մարտական փորձ և անհրաժեշտ ռազմական մասնագիտություն։ Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր զորահավաքի երկրորդ ալիքի հնարավոր մեկնարկի մասին տեղեկությունը։ Նա կոչ է արել ռուսներին չհավատալ սոցցանցերում նման հաղորդագրություններին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
