Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Time-ը Զելենսկիին և «Ուկրաինայի ոգին» ճանաչել է տարվա մարդ

1776
Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ., 20:18
Time-ը Զելենսկիին և «Ուկրաինայի ոգին» ճանաչել է տարվա մարդ

Ամերիկյան Time ամսագիրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ճանաչել է որպես 2022 թվականի մարդ, ինչպես նաև՝ «Ուկրաինայի ոգին»։

Պարբերականը տարվա հերոս է անվանել նաև իրանցի կանանց, ովքեր ամառվանից մասնակցում են երկրում խտրականության դեմ բողոքի զանգվածային ցույցերին։

Տարվա մարդուն ամսագիրն ընտրում է 1927 թվականից։ 2021 թվականի տարվա մարդն ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքն էր։

Ավելի վաղ Financial Times-ն էր Ուկրաինայի առաջնորդին ճանաչել 2022թ-ի մարդ: