«ՀՀ-ն 1988 թ․ երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Գյումրիում մինչ օրս կա տնակային մանկապարտեզ՝ «Ծիածան» մանկապարտեզը: Միևնույն ժամանակ դրա կողքին նախկին թիվ 22 մանկապարտեզի շենքը զավթված է, մինչ այժմ չեն ազատում, մի ընտանիք է երկրաշարժից հետո այնտեղ բնակվում: «Ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ մանկապարտեզի սաները 2023 թվականի համար»,- հարցրեց պատգամավորը՝ խնդրելով մանկապարտեզի շենքը վերադարձնել երեխաներին: Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ առաջին անգամ է լսում, կուսումնասիրի հարցը: «Ես ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականին, վարչապետի պաշտոնն ստանձնելով, ինձ համար սկզբունքային է եղել երկրաշարժից տուժածների իրավունքների իրացման խնդիրը: Առաջին հարցերից մեկն է եղել, որ ներկայացնեն այն անձանց ցուցակը, ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն աղետի հետևանքների վերացման առումով: Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը բոլոր այդ քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները կատարել է, բացի 28 ընտանիքներից: Որոնք իրենք են ցանկություն հայտնել, որ իրենց հետ կապված հարցերը լուծվեն Կապսի ջրամբարի կառուցման ժամանակ տեղի ունեցող պրոցեսների շրջանակներում: Այս պահին ՀՀ-ն 1988 թ. երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն՝ դե յուրե»,- նշեց վարչապետը: |
«Շատ պիտի սիրես հայրենիքդ, որ մի որդուդ կորցնելուց հետո մեջդ ուժ գտնես երկրորդին կյանք պարգևելու». Արամ Գևորգյան
8200:18Լենին, Իրան, Ադրբեջան, գինեկոլոգ Սասուն, չարիքի իշխանություն. Արգիշտի Կիվիրյանի հարցազրույցը (տեսանյութ)
154Երեկ, 23:36«Դոգը ինձնից փող ա պահանջել՝ 150 հազար դոլար, որ չհաչա». Արզաքանցյան (տեսանյութ)
169Երեկ, 23:30Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է համածառայակիցը
169Երեկ, 23:24«Հաագայում ներկայացված քարտեզում նշված են ՀՀ օկուպացված հատվածները. արդյո՞ք այստեղ բոլոր կորուստներն են». Գ. Հարությունյան (լուսանկար)
248Երեկ, 22:48«Նույն ձեռագիրն ենք տեսնում մեր որդու և 15 զինվորների մահվան պարագայում»․ հրդեհից մահացած Պալյան Պողոսյանի ծնողներ (լուսանկար, տեսանյութ)
276Երեկ, 22:30