«Դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ». Մարիա Պետրոսյան
![]() «Հայաստան» դաշինքի անդամ Մարիա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր պաշտոնական դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ: Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ ու հասկանալի է՝ հաշվի առնելով Ազգային ժողովից հեռանալու «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշումը: Մեր երկիրը դժվարագույն օրեր է ապրում: Ցավոք, խորհրդարանում քննարկվող, արհեստականորեն հանրային դիսկուրս ներմուծվող օրակարգերը որևէ աղերս չունեն մեր երկու հայկական պետությունների և մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերների հետ: Մեր առաջնային խնդիրը պետք է լինի ժողովրդի հետ աշխատելը, ժողովրդին համախմբելն ու այս պատուհաս իշխանությունից ազատվելը, մեր ազգային ու պետական շահերը պաշտպանելը: Շարունակելու եմ գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության օրակարգի ներքո»: Աղբյուրը` Մարիա Պետրոսյան |
«Հաց բերող»-ը հեռախոսով քննչական մարմնին հայտնել է, որ չի ցանկանում ներկայանալ»․ Վարդապետյան (տեսանյութ)
1514:12«Արդյո՞ք նույն առոգանությամբ կկարողանա պատասխանել լրագրողների հարցերի». Փայլակ Ֆահրադյան
2514:00«Ձենդ կտրիʹ, թող խոսամ». Հովիկ Աղազարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
2413:48«Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցել». Արսեն Բաբայան
2213:36«Իսկ ո՞վ է եղել պատվիրատուն»․ Թորոսյանը՝ դատախազին (տեսանյութ)
3413:30Թուրքիան հրաժարվել է Կիպրոսի օգնությունից
4513:10