Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Վարորդը ղեկին հանկարմածահ է եղել, ինչի պատճառով մեքենան բախվել է այլ մեքենայի

392
Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ., 13:00
Վարորդը ղեկին հանկարմածահ է եղել, ինչի պատճառով մեքենան բախվել է այլ մեքենայի

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենան Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության Էրեբունու վարչական շրջանի 4-րդ ենթակայանի թիվ 41 ռեանիմացիոն բրիգադի բժիշկներ Նվեր Վարդանյանն ու Վահե Գրիգորյանը, ովքեր արձանագրել են Volkswagen-ի վարորդի մահը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի մահացած վարորդի և Nissan-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Volkswagen-ի վարորդը մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։