«Երևանում տոնական լույսերը պետք է վառվեն, երբ մենք կունենանք հայկական 2 պետությունների վերամիավորումը». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Երևանի լույսերը պատրանք են՝ քաղցր մրափ, այն ժամանակ, երբ թշնամու ինչ-որ լկտիացած լրագրող, նկատի ունենալով հայ ոստիկաններին, Արցախում ռուս խաղաղապահին ասում է՝ սա մեր հողն է, ի՞նչ են անում այս ոստիկաններն այստեղ, սա անօրինական է։ Եթե ստալինյան և համաթուրանական մեքենայությունների հետևանքով հայկական հնամյա Արցախը խորհրդային շրջանում նույնիսկ եղել է Ադրբեջան անվանումով կազմավորման մեջ, սա դեռ չի նշանակում, թե այն ադրբեջանական հող է, և ինչ-որ բաշիբոզուկ կարող է նման հանդուգն հայտարարություն անել։ Երևանում և Հայաստանով մեկ տոնական լույսերը պետք է վառվեն, երբ մենք կունենանք իրական և պանծալի տոն՝ թշնամու ջախջախումը և հայկական երկու պետությունների վերամիավորումը։ Իսկ մինչ այդ, հաղթահարելով պարտության համազգային ամոթի քավարանը, ատամները կրճտացնելով, բայց հանդարտ ու սառնասիրտ կերպով պետք է պատրաստվել այդ տոնը մոտեցնելուն, քանզի մենք, մեր իսկ Փրկչի աներեր ուղին օրինակ ունենալով, աներկբայորեն հավատում ենք, որ խաչելությանն անպայմանորեն հաջորդելու է հարությունը, ուստի թշնամու դեմ պայքարը հենց մեր ազգի աստվածային հարության համար է և ամոթաբեր մահվան դեմ»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |
«Հայաստանն աշխարհի մեծ ու փոքր որևէ երկրի հետ թշնամանալու ռեսուրս չունի այլևս»․ Սուրեն Սահակյան
8602:12«Ո՞րն է պատճառը՝ հնարավորինս շուտ «ձեռքերը լվալ» Արցախից»․ Էդուարդ Շարմազանով
10900:42«Այս պահին աշխարհում ընթացող զինված հակամարտությունների թիվը հասնում է 39-ի»․ Վահե Դավթյան
10100:00«Ստացվում է՝ Արցախն Ադրբեջանինն է, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը՝ Թուրքիան»․ Անդրանիկ Թևանյան
121Երեկ, 23:12«Գործող իշխանությունն այդ համեստ առաքելությունն օգտագործեց որպես «ճամբարափոխության» «դրոշ»»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 23:00«Էսպես էլ բա՞ն կլինի․ մեր դաշնակցի վրա օրերը չեն գալիս՝ վատ լուրը լուրի հետևից»․ Ստյոպա Սաֆարյան
125Երեկ, 22:48