Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ակնհայտ է՝ Լաչինի միջանցքի ռեժիմը խստացվում է». Սուրեն Սուրենյանց

189
Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ., 13:42
«Ակնհայտ է՝ Լաչինի միջանցքի ռեժիմը խստացվում է». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Սթափվենք. վաղն ուշ է լինելու... Ինչ էլ ասեն, հերքեն, պարզաբանեն Արցախի իրավասու պաշտոնյաները, ակնհայտ է՝ Լաչինի միջանցքի ռեժիմը խստացվում է ու դա տեղի է ունենում ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների արդյունքում: Մեր խնդիրը ոչ թե Վոլկովի խոսքերը հերքելը կամ նրա խոսնակի դերն ստանձնելն է, այլ առաջին հերթին՝ տեղի ունեցածի նկատմամբ միջնորդական հարթակների առաջ պատասխանատվություն դնելը, որպեսզի նրանց արձագանքը, վարքագիծը համարժեք լինեն:

Սակայն այդ աշխատանքը պետք է զգույշ արվի՝ առանց պսևդոհայրենասիրության, Կոսովոյի նախադեպի մասին դատարկ զրույցների:

Եթե նույնիսկ տարիներ առաջ Արցախի անկախության կամ միացման օրակարգն իրական են եղել (ինչը կասկածելի է), 44-օրյա պատերազմից հետո, նման նարատիվը, օրակարգը կոտրելու են Հայաստանի պետականության ողնաշարը: Սթափվենք, քանի դեռ հնարավոր է ԼՂ սուբեկտության վերականգնումը, նրա վարչատարածքային, քաղաքակրթական ինքնավարությանը հասնելը: Ստեփանակերտի ու Բաքվի դիալոգը, որը սիմետրիկ չի լինելու, այլընտրանք չունի: Վաղն ուշ է լինելու...»: