Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ.

Միջպետական ավիացիոն կոմիտեն Ջրաբերի ավիաաղետի հետաքննության հանձնաժողով է ստեղծել

139
Երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ., 20:00
Միջպետական ավիացիոն կոմիտեն Ջրաբերի ավիաաղետի հետաքննության հանձնաժողով է ստեղծել

Միջպետական ավիացիոն կոմիտեն հանձնաժողով է ստեղծել B55 ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է կոմիտեի կայքում։
«Քաղաքացիական ավիացիայի և օդային տարածքի օգտագործման վերաբերյալ միջպետական համաձայնագրի ու ՀՀ իշխանության դիմումի հիման վրա Միջպետական ավիացիոն կոմիտեն հանձնաժողով է ձևավորել՝ հետաքննելու տվյալ ավիացիոն պատահարը։ Հանձնաժողովը սկսել է աշխատանքները», – նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ էր կործանվել, տեղում հայտնաբերվել էր 2 այրված դի։ Երևան–Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել էր ժամը 13:11-ին: 14:20-ին կործանված ինքնաթիռը հայտնաբերվել էր Ջրաբեր գյուղի տարածքում: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք մահացել են։ Ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել։