Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ
![]() Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 5-ի և 6-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ՝ նաև առաջխաղացումների ձևով: Մասնավորապես՝ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Խալաթյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին՝ ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից: Արարատի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Գագիկ Մնացականյանը փոխադրվել է և նշանակվել մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Վերժինե Առաքելյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական Արեգ Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռազմիկ Արսենյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Հրանտ Մուրադյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: |
Ստեփանակերտի գազալցակայանները ժամը 00։00-08։00-ը կվերսկսեն իրենց աշխատանքը
88Երեկ, 20:54Դադարեցվել է Փարաքար համայնքում գործող «Ֆլեշ» բենզալցակայանների գործունեությունը
115Երեկ, 20:24«Պետք է միասնականություն, հակառակ դեպքում՝ կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև»․ ԱՀ նախագահ
122Երեկ, 20:18Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը
105Երեկ, 20:06«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում առանց լիցենզիայի տաքսի ծառայություն մատուցողներին կտուգանեն
110Երեկ, 19:48Վրաստանում ուժի մեջ է մտել ՀՀ-ի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը
117Երեկ, 19:18