Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները․ մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպում»․ Էդուարդ Աղաջանյան

684
Երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ., 15:24
«Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները․ մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպում»․ Էդուարդ Աղաջանյան

«Հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկներ։ Ադրբեջանական կողմի արձագանքները, ըստ էության, հայկական կողմի առաջարկների արձագանքն են, և սա կարելի է առաջարկների քննարկման երրորդ փուլ անվանել։ Ինչ վերաբերում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը նախքան տարեվերջ, այո, չի կարելի բացառել»,- այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Անդրադառնալով օրեր առաջ ադրբեջանական կողմից Հայաստանն Արցախին կապող ճանապարհի փակմանը՝ Աղաջանյանը նշել է․ «ՀՀ և Արցախի հետադարձ կապը պետք է լինի անխոչընդոտ։ Ցանկացած խոչընդոտող երևույթ կամ դետալ, բնականաբար, անընդունելի է մեզ համար։ Այն, ինչ տեղի է ունեցել օրեր առաջ Լաչինի միջանցքի տարածքում, և որի արդյունքում դե ֆակտո այն փակվել է, խնդրահարույց է։ Կարծում ենք՝ ռուս խաղաղապահ առաքելության հետ համատեղ պետք է անենք առավելագույնը, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն»։

«Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները․ մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպում»․ Էդուարդ Աղաջանյան