Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Դիմում եմ ներկայացրել պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ». Ռոբերտ Հայրապետյան

593
Երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ., 14:30
«Դիմում եմ ներկայացրել պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ: Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ:

Հետագա հասարակական գործունեությանս մեջ անդավաճան եմ մնալու սկզբունքներիս և անկախ կարգավիճակից՝ շարունակելու եմ ընդդիմադիր գործունեությունս ու պայքարը՝ գործող ապիկար իշխանությունների դեմ: Աստված պահապան Հայաստանին և Արցախին»: