Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Մեր ժողովուրդն ամենահամբերատար, ամենաձայնազուրկ ու խեղճ ժողովուրդն է»․ Ա․ Թովմասյան

490
Երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ., 23:30
«Մեր ժողովուրդն ամենահամբերատար, ամենաձայնազուրկ ու խեղճ ժողովուրդն է»․ Ա․ Թովմասյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Ժողովուրդ ջան, ուզում եմ կիսվել ձեր հետ իմ այսօրվա խանութ այցելելու տպավորությունով:
Առավոտյան գնացի ամենօրյա գնումների «Երևան Սիթի»՝ մի քանի սննդամթերք գնելու (կաթնամթերք, ջրեր, հաց, երշիկ). արա՜, էս ի՞նչ ա կատարվում գների հետ, ինձ մի պահ թվաց, որ ես ապրում եմ նի տո Սինգապուրում, նի տո Շվեցարիայում, կամ էլ՝ աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկում: Համեմատելով Հայաստանի միջին աշխատավարձը և սպառողական զամբյուղը, գալիս եմ այն մտքին, որ մեր ժողովուրդն ամենահամբերատար, ամենաձայնազուրկ ու ամենախեղճ ժողովուրդն է:
Հայաստանում ապրանքների գները եվրոպական են, իսկ աշխատավարձը՝ աշխարհի ամենաաղքատ երկրինը...
Վա՛յ ժողովուրդ, որ դիմանում ես այս վիճակին, վա՛յ...»։

Աղբյուրը`   Արթուր Թովմասյան