Կան փակ ավտոճանապարհներ
![]() Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող, ինչպես նաեւ Տավուշի մարզի Հաղարծինի վանական համալիր տանող ավտոճանապարհները։ Լոռու մարզի Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Տավուշի մարզում, Ալավերդի-Սպիտակ-Տաշիր ճանապարհահատվածին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզում, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Արարարտի մարզի Լանջառ-Լուսաշող ճանապարհահատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ |
Ադրբեջանի հայցը ոչ անկեղծ է ու ոչ իրական. Հայաստանը խնդրեց միջազգային դատարանին մերժել այն
11722:42Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
25221:42Եղիշե Կիրակոսյանը Հաագայում պատասխանել է Ադրբեջանի կեղծ պնդումներին
24921:30Օպերատիվ շտաբի նիստում ներկայացվել է պարենային ապրանքների, վառելիքի շուկաներում իրավիճակը
67416:18Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք (տեսանյութ)
64810:3015 զինվորի կյանք խլած հրդեհի գործով ձերբակալվել է 2-րդ սպան
61809:36