«Զոհերի ծնողների կշտամբանքը հարգում ենք, բայց պատասխանատու ենք, որ մանուկների Նոր տարին տոն լինի»․ Վաղարշակ Հակոբյան
![]() Օրեր առաջ Արցախում տեղի ունեցածը խնդրահարույց է, այն կարող էր ավելի լայն գործողության վերաճել, ռուս խաղաղապահները պետք է ավելի զգոն լինեն և իրավիճակը ճիշտ գնահատեն, քանի որ այդ տարածքները գտնվում են իրենց պատասխանատվության տակ, իսկ ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որ մենք շեղվենք խաղաղության օրակարգից: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Անդրադառնալով ամանորյա տոնակատարության զարդարանքի համար Կառավարության կողմից 2մլն դոլարի հատկացմանը և հնչող քննադատություններին, որ պատերազմական իրավիճակում գտնվող, զոհեր և գերիներ ունեցող երկրում չպետք է նման միջոցառումներ կազմակերպվեն, պատգամավորը նշել է, որ զոհվածների ծնողների կշտամբանքին պետք է հարգանքով մոտենալ, նրանց բողոքը արդարացված է, բայց պետք է նաև հասկանալ, որ իշխանությունը պատասխանատու է, որ մանուկների, երիտասարդների համար Նոր տարին տոն և հրաշք լինի: Մանրամասները՝ տեսանյութում։ |
«Հաց բերող»-ը հեռախոսով քննչական մարմնին հայտնել է, որ չի ցանկանում ներկայանալ»․ Վարդապետյան (տեսանյութ)
1514:12«Արդյո՞ք նույն առոգանությամբ կկարողանա պատասխանել լրագրողների հարցերի». Փայլակ Ֆահրադյան
2514:00«Ձենդ կտրիʹ, թող խոսամ». Հովիկ Աղազարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
2413:48«Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցել». Արսեն Բաբայան
2213:36«Իսկ ո՞վ է եղել պատվիրատուն»․ Թորոսյանը՝ դատախազին (տեսանյութ)
3413:30Թուրքիան հրաժարվել է Կիպրոսի օգնությունից
4513:10