Ռուսաստանում արգելվում են ցույցերը դպրոցների, հիվանդանոցների և երկաթուղային կայարանների մոտ
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է դաշնային օրենք, որը զգալիորեն ընդլայնում է այն վայրերի ցանկը, որտեղ արգելվում են հանդիպումները, հանրահավաքները, երթերն ու ցույցերը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։ Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ փոփոխություններից հետո հնարավոր չի լինի հանրահավաքներ անցկացնել պետական իշխանությունների շենքերում և նրանց հարակից տարածքներում, օդանավակայաններում, երկաթուղային և ավտոմոբիլային կայարաններում, նավահանգիստներում, շենքերում և բուհերի տարածքում, դպրոցներում և հիվանդանոցներում, հողատարածքներում, որտեղ կան եկեղեցիներ և այլ շինություններ։ Բացի այդ, արգելքը կտարածվի կենսապահովման օբյեկտներին հարող տարածքների վրա, ներառյալ այն տարածքները, որոնք ապահովում են էլեկտրական, ջերմային, ջրային և գազային ցանցերի շահագործումը։ Ներկայում Ռուսաստանում արգելված է հանրահավաքներ անցկացնել միայն նախագահական նստավայրերի, դատարանների, արտակարգ իրավիճակների օպերատիվ ծառայությունների և Դաշնային քրեակատարողական ծառայության հիմնարկների մոտ։ Նոր օրենքը նաև նախատեսում է, որ անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր մարզ կարող է լրացուցիչ արգելքներ դնել հավաքների, հանրահավաքների և ցույցերի վայրերի վրա, եթե նման միջոցը «պայմանավորված է ՌԴ պատմական, մշակութային և այլ օբյեկտների առանձնահատկություններով»։ |
Ձյուն, մառախուղ. եղանակն՝ առաջիկայում (լուսանկար)
6308:30«Քարտեզը կոչվում է «Դեպի Սուրբ երկիր» և թվագրվում է 1200-1259 թթ». Խաժակ Սիրեկանյան (լուսանկար)
9203:12«Մեր ժողովուրդը կյանքն ընկալում է մանկամիտ ընթերցողի դիտանկյունից». Կարեն Անտաշյան
7602:06«Երրորդ երկրի տարածքը ևս կդառնա Իրանի ծանր հարձակման օրինական թիրախը». Փույա Հոսսեինի (տեսանյութ)
9201:36«Էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ խիստ վտանգավոր թշնամի է». Վարդան Ոսկանյան
9701:18«Ինչպե՞ս հնարավորինս անցնցում ազատագրել Հայաստանը թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմից». Կարեն Վրթանեսյան
8900:48