«Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են». Արեգնազ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գրառումը. «Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են Այսօր լրահոսում գրեթե միաժամանակ երկու տեղեկություն հայտնվեց։ «Մանկական եվրոտեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15․00-ից, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մյուս լուրը հետևյալն էր․ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Եվ այսպես, Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են։ Մեկը պատրաստվում է պատերազմի, իսկ մյուսը՝ տոնակատարության։ Նիկոլենք այս տարի առանձնահատուկ էնտուզիազմով են տոնում 44-օրյա պատերազմում, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական մյուս հարձակումների արդյունքում մեր ունեցած մարդկային ու տարածքային կորուստները։ Երկուսն էլ սինքրոնացված են աշխատում։ Որքան իրական է դառնում նոր պատերազմը, այնքան Նիկոլն ուզում է ճոխ լուսավորությամբ կուրացնել մարդկանց ու բթացնել նրանց զգոնությունը։ Նիկոլենք առաջարկում են չնկատել թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք մեր դեմ պատերազմելու նախապատրաստական աշխատանքներն են։ Նիկոլենք առաջարկում են ուշադրություն դարձնել ոչ թե սահմանին, այլ՝ Երևանի Հանրապետության հրապարակի լույսերին։ Նիկոլենք առաջարկում են հպարտ քաղաքացուն ոչնչանալ տոնական լույսերի ներքո»։ Աղբյուրը` Արեգնազ Մանուկյան |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30