Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանցիները ոչ թե Երևանի կենտրոնին են նայում, այլ՝ որ ՀՀ սահմանները կահավորված չեն»․ Սեյրան Օհանյան

492
Երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ., 14:24
«Ադրբեջանցիները ոչ թե Երևանի կենտրոնին են նայում, այլ՝ որ ՀՀ սահմանները կահավորված չեն»․ Սեյրան Օհանյան

«Պատգամավորներից մեկն այսպիսի արտահայտություն արեց, որ ադրբեջանցիները տեսնում են Երևանի կենտրոնում «Դիմադրության» շարժման հանրահավաքներ, դրա համար սադրանքներ են իրականացնում․ սա սխալ տեղեկություն է, նրանք ոչ թե Երևանի կենտրոնին են նայում, այլ՝ ՀՀ սահմաններին, որոնք կահավորված չեն, դրա համար էլ այդ սադրանքները հանգիստ իրականացնում են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։