«Պետք է դուրս գանք իլյուզիաներից, որ ճիշտ որոշումներ կայացնենք»․ Վահե Հովհաննիսյան
![]() Բոլոր նրանց, ովքեր ունեն մտածելու ունակություն Իշխանությունն ապրում է իշխանական գործունեության իլյուզիայով, ընդդիմությունը՝ ընդդիմադիր գործունեության, իսկ ժողովուրդը՝ խաղաղ, հանգիստ կյանքի իլյուզիայով։ Մենք ապրում ենք ծայրահեղ ատոմիզացված պայմաններում. ոչ մի ընդհանրական պատկերացում, ոչ մի ընդհանրական տեսլական։ Երկրի գլխավոր իլյուզիոնիստը տարանջատվել է բոլորից՝ երկրից, պետական համակարգից, թիմակիցներից։ Միայն պարբերաբար հայտարարում է, որ վտանգը մեծ է, էլի է աղետ լինելու։ Բայց իլյուզիան այլևս այնքան մասշտաբային է, որ դրա´ն էլ լսող չկա։ Մեզ հին իներցիայով շարունակում է թվալ, թե կա 7 շրջանից կազմված անվտանգության գոտի, թե կան անվտանգության մյուս երաշխիքները։ Սրանք արյունոտ, դեպի աղետ տանող իլյուզիաներ են, որից ամեն գնով պետք է դուրս գալ։ Սուր, կենսական խնդիր է՝ ազգին կամ գոնե նրա գիտակից հատվածին իլյուզիաներից հանելը, իրական կյանք վերադարձնելը։ Սա է նոր լիդերության ճիշտ բովանդակությունը։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ Աղբյուրը` Այլընտրանքային նախագծեր խումբ |
Ձյուն, մառախուղ. եղանակն՝ առաջիկայում (լուսանկար)
6308:30«Քարտեզը կոչվում է «Դեպի Սուրբ երկիր» և թվագրվում է 1200-1259 թթ». Խաժակ Սիրեկանյան (լուսանկար)
9203:12«Մեր ժողովուրդը կյանքն ընկալում է մանկամիտ ընթերցողի դիտանկյունից». Կարեն Անտաշյան
7602:06«Երրորդ երկրի տարածքը ևս կդառնա Իրանի ծանր հարձակման օրինական թիրախը». Փույա Հոսսեինի (տեսանյութ)
9201:36«Էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ խիստ վտանգավոր թշնամի է». Վարդան Ոսկանյան
9701:18«Ինչպե՞ս հնարավորինս անցնցում ազատագրել Հայաստանը թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմից». Կարեն Վրթանեսյան
8900:48