Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են իրականացնում
![]() Ռազմական ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված համագործակցության համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ, երկուշաբթի հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ սցենարի, ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական զորքերի, հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։ «Զորավարժությունների ընթացքում, հաշվի առնելով ժամանակակից մարտերի անցկացման մեթոդները, տարբեր առաջադրանքներ են կատարվում մարտական գործողություններում հրետանու, ավիացիայի և այլ տեսակի զորքերի կիրառման, համախմբվածության կազմակերպման, անցումներ կատարելու համար գետերի վրայով լողացող կամուրջների կառուցման, ինչպես նաև թշնամու խորքերում դեսանտային զորքերի իջեցման: Համատեղ զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է զորքերի փոխգործակցության մարտական համախմբվածության ապահովմանը, հրամանատարության և հսկողության կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը»,- ասվում է զեկույցում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
