Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մի շարք շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհիներին տեղ-տեղ մերկասառույց և մառախուղ է

526
Կիրակի, 04 դեկտեմբերի, 2022 թ., 19:00
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհիներին տեղ-տեղ մերկասառույց և մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի, Արագածոտնի մարզի Բերքառատ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։