Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Բայրամովը վաղը կհանդիպի Լավրովի հետ

802
Կիրակի, 04 դեկտեմբերի, 2022 թ., 14:36
Բայրամովը վաղը կհանդիպի Լավրովի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։

«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»,- ասվում է տեքստում: