«Մի օր ճանապարհն են փակելու, մի օր գազն են կտրելու». Շուշիի քաղաքապետ
![]() Կեսօրին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Տեղեկությունը հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը։ Դրանից ժամեր անց Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք և ճանապարհը բացվել է։ 168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ Ստեփանակերտի իր տնից տեսնում է այն ճանապարհը, որտեղ ադրբեջանցիները փակել էին՝ մեքենաները շարժվում են։ «Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բաց է ճանապարհը։ Դե, մեզ համար այս ամենը սպասելի էր, այդ ապուշներն իրենց սադրանքները սկսել են, այդպես էլ շարունակելու են, մի օր ճանապարհն են փակելու, մի օր գազն են կտրելու և այդպես շատ բան են անելու։ Քարին տակ-Շուշի-Ստեփանակերտի խաչմերուկում են կանգնած եղել, մի ճանապարհն իջնում է դեպի Քարին տակ, մյուս ճանապարհով բարձրանում են դեպի Շուշի, մյուսն էլ իջնում է Ստեփանակերտ, այնպես են արել, որ բոլոր կողմերից փակ լինի»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։ Ըստ նրա, այդ խաչմերուկում ադրբեջանցիները դարպասներ են դրել՝ Սղնախից գալիս, մտնում են Քարին տակ ու գնում Շուշի։ |
Ձյուն, մառախուղ. եղանակն՝ առաջիկայում (լուսանկար)
6308:30«Քարտեզը կոչվում է «Դեպի Սուրբ երկիր» և թվագրվում է 1200-1259 թթ». Խաժակ Սիրեկանյան (լուսանկար)
9203:12«Մեր ժողովուրդը կյանքն ընկալում է մանկամիտ ընթերցողի դիտանկյունից». Կարեն Անտաշյան
7602:06«Երրորդ երկրի տարածքը ևս կդառնա Իրանի ծանր հարձակման օրինական թիրախը». Փույա Հոսսեինի (տեսանյութ)
9201:36«Էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ խիստ վտանգավոր թշնամի է». Վարդան Ոսկանյան
9701:18«Ինչպե՞ս հնարավորինս անցնցում ազատագրել Հայաստանը թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմից». Կարեն Վրթանեսյան
8900:48