Կալանավայրից Մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխված անձը դիմել է փախուստի
![]() Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ից 08։30-ն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի է դիմել կալանավայրից նշած կենտրոն տեղափոխված անձը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փախուստի դիմած դատապարտյալը 41-ամյա Գասպար Վ-ն է, ով դատապարտված է եղել ՀՀ ՔրՕրի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բժշկական հետազոտաման նպատակով տեղափոխել են նշված կենտրոն։ Նա մտել է 2-րդ հարկում գտնվող լոգարան լոգանք ընդունելու։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մնացել են դռան մոտ, ապա երբ տեսել են, որ նա չի արձագանքում, բացել են լոգարանի դուռը և նկատել, որ նա այնտեղ չէ։ 2-րդ հարկի պատուհանից նա թռել է «նավեսի» վրա ու դիմել փախուստի։ Այս պահին շարունակվում են նրա որոնողական աշխատանքները։ |
Ծեծկռտուք՝ ավտոնորոգման կետում. 25-ամյա երիտասարդը օդաճնշիչ ատրճանակով կրակել է մյուսի կրծքավանդակին
14516:48Մոսուլում գտնվող թուրքական ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել
17015:48Ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու Արմեն Խաչիկյանը
17415:18Պակիստանի մզկիթի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 100-ի
989Երեկ, 19:12Հայտնի է գազալցակայանի պայթյունից տուժածների ինքնությունը
1056Երեկ, 14:00Պերուում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է 58-ի
1232Երեկ, 12:06