«Իրավական ի՞նչ հիմքով է իրականացվել Ռուսաստան-Ադրբեջան միջպետական սահմանազատումը». Վահրամ Աթանեսյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «Մի հարց էլ տամ ՌԴ արտգործնախարար Լավրովին․ «Հարգելի Սերգեյ Վիկտորովիչ, ԽՍՀՄ փլուզումից հետո երբ Ռուսաստանի Դաշնությունը 1992թ-ին ճանաչել է Ադրբեջանի անկախությունը, իսկ 1997-ին նրա հետ կնքել «Բարեկամության և համագործակցության մասին» բազային պայմանագիր, որով կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը, ի՞նչ հիմքով է դա արվել։ Պարզ ասած՝ ՌԴ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելիս Ադրբեջանի՝ 1997թ․ օգոստոսի, երբ պայմանագիրը կնքվել է, դրությամբ փաստացի՞, թե Ադր․ԽՍՀ տարա՞ծքն է նկատի ունեցել կամ, գուցե, այն, որ Իլհամ Ալիեւն անվանում է «պատմակա՞ն»։ Իրավական ի՞նչ հիմքով է իրականացվել Ռուսաստան-Ադրբեջան միջպետական սահմանազատումը։ Հո չե՞ք առաջնորդվել 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ քարտեզով, ըստ որի, ի դեպ, Դաղստանի ԻՀ Դերբենտ քաղաքը «վաղեմի ադրբեջանական է»։ Որովհետև ցարական Ռուսաստանի վարչա-տարածքային բաժանմամբ իր շրջակա տարածքով մտնում էր Բաքվի նահանգի կազմի մեջ...»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |
«Հաց բերող»-ը հեռախոսով քննչական մարմնին հայտնել է, որ չի ցանկանում ներկայանալ»․ Վարդապետյան (տեսանյութ)
1514:12«Արդյո՞ք նույն առոգանությամբ կկարողանա պատասխանել լրագրողների հարցերի». Փայլակ Ֆահրադյան
2514:00«Ձենդ կտրիʹ, թող խոսամ». Հովիկ Աղազարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
2413:48«Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցել». Արսեն Բաբայան
2213:36«Իսկ ո՞վ է եղել պատվիրատուն»․ Թորոսյանը՝ դատախազին (տեսանյութ)
3413:30Թուրքիան հրաժարվել է Կիպրոսի օգնությունից
4513:10