Գնացին, ԱԺ-ում կնքեցին իրենց քաղաքական կապիտուլյացիան ու հեռացան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության թևը լքել է խորհրդարանը: Կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի հետ մանդատից նաև 2 պատգամավորներ՝ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն են հրաժարվել: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից միայն Զեմֆիրա Միզոևան է պահպանել մանդատը: «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը երեկ հրապարակավ իր վրդովմունքն է հայտնել «Հայաստան» դաշինքի մաս կազմող այս կուսակցության պահվածքից: «Մենք եղել ենք այն քաղաքական ուժերից, որ ասել ենք՝ ընդդիմությունը պետք է վերադառնա խորհրդարան: Մենք չենք ասում՝ գնացեք, կնքեք ձեր քաղաքական կապիտուլյացիան ու հեռացեք: Դուք քաղաքական կապիտուլյատներ եք, ձեզ ուղարկել ենք ընդեղ, որ պայքարեք, դուք գնում, գրում ու դու՞րս եք գալիս: Ինչո՞ւ եք գցում ամեն ինչ «Դաշնակցության» վրա, չի կարելի պայքարը թողնել միայն այդ կուսակցության վրա»,- հայտարարեց կուսակցության առաջնորդը: Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում Վահե Հակոբյանին և նրա փոքրաթիվ թիմին համարում են քաղաքական կապիտուլյանտ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24