Արմավիրի գյուղերից մեկում 2.5 տարեկան տղան մահացած տեղափոխվել է հիվանդանոց
![]() Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ նոյեմբերի 29-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը նշված կենտրոնից հայտնել էին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ են ընդունել տղա երեխայի դի։ Երեխան Արմավիրի մարզի բնակիչ՝ 2.5 ամսական Աղասի Դ-ն է։ Վերջինիս մայրը հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում նկատել է, որ երեխան անշարժ է և չի արձագանքում իր ձայնին, որից հետո երեխային տեղափոխել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ էլ պարզվել է, որ նա մահացած է։ Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ |
Ծեծկռտուք՝ ավտոնորոգման կետում. 25-ամյա երիտասարդը օդաճնշիչ ատրճանակով կրակել է մյուսի կրծքավանդակին
14516:48Մոսուլում գտնվող թուրքական ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել
17015:48Ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու Արմեն Խաչիկյանը
17415:18Պակիստանի մզկիթի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 100-ի
989Երեկ, 19:12Հայտնի է գազալցակայանի պայթյունից տուժածների ինքնությունը
1056Երեկ, 14:00Պերուում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է 58-ի
1232Երեկ, 12:06