Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյան Նիկոլը «մեյդան» բերեց Ալմա-Աթայի հռչակագիրը՝ դարձնելով Ադրբեջանի թիվ մեկ զենքը». Հայկ Մամիջանյան

522
Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ., 14:48
«Փաշինյան Նիկոլը «մեյդան» բերեց Ալմա-Աթայի հռչակագիրը՝ դարձնելով Ադրբեջանի թիվ մեկ զենքը». Հայկ Մամիջանյան

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ելույթում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի՝ հայկական կողմի մեղքով այս պահին Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բանակցային սեղանից․ «Ի՞նչ դրան պատասխանեց իշխող կուսակցությունը, ԱԳՆ-ը, վարչապետը։ Պատգամավոր Արփի Դավոյանը երեկ հարցազրույց էր տվել, որտեղ դրան փաստացի պատասխան չկար, փոխարենը Դավոյանն ասում էր՝ «մենք ցանկացած հարթակում և ցանկացած ձևաչափով կողմ ենք ԼՂ հակամարտության քննարկմանը»։ Ասեմ իմանաք, որ Հայաստանի համար շահեկան ձևաչափ է Մինսկի խումբը.... 30 տարվա ընթացքում Ադրբեջանի որևէ պաշտոնյա՝ նախագահից մինչև պատգամավոր, երբեք Ալմա-Աթայի մասին չէր խոսել։ Իսկ Փաշինյան Նիկոլը «մեյդան» բերեց Ալմա-Աթայի հռչակագիրը, որը դարձավ Ադրբեջանի թիվ մեկ զենքը, կեղծ կռվանը»,- ավելացրել է Մամիջանյանը։